Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՊՀ նախկին ռեկտորի մահվան կապակցությամբ բուհում ստեղծվել է թաղման հանձնաժողով

ԵՊՀ նախկին ռեկտորի մահվան կապակցությամբ բուհում ստեղծվել է թաղման հանձնաժողով
Հասարակություն
14:03, 08 июнь 2022
Համաձայն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ հունիսի 8-ի 109/11-Ա հրամանի՝ Արամ Սիմոնյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:

Այս մասին հայտնում են Մայր բուհի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք՝ այսօր 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Հրաչիկի Սիմոնյանը:

Երևանի պետական համալսարանը ցավակցություն է հայտնել Արամ Սիմոնյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին՝ մաղթելով համբերություն ու տոկունություն: