Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում հանդիպել է հայ համայնքի հետ

Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում հանդիպել է հայ համայնքի հետ
Հասարակություն
10:50, 20 июнь 2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հունիսի 19-ին Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայաստանեայց Առաքելական Եկեղեցում (St Mary Armenian Apostolic Church) մասնակցել է կիրակնօրյա Պատարագին, այնուհետև տեղի է ունեցել հանդիպում հայ համայնքի հետ։

Քրիստիննե Գրիգորյանը հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Պաշտպանի առաջնահերթությունները, քննարկվել են տարբեր մարտահրավերներ, ինչպես նաև համայնքի ներկայացուցիչները Պաշտպանին են ուղղել իրենց հարցերը։

Պաշտպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնի «Սուրբ Աստվածածին» Հայ Առաքելական Եկեղեցուն և հայ համայնքի ներկայացուցիչներին ջերմ ընդունելության և քննարկմանը միանալու համար։