Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմիր Շուկայի բնակիչը ոստիկանություն է դիմել ադրբեջանցիների կրակոցների առնչությամբ

Կարմիր Շուկայի բնակիչը ոստիկանություն է դիմել ադրբեջանցիների կրակոցների առնչությամբ
Հասարակություն
11:15, 29 июль 2022
Երեկ Արցախի Կարմիր Շուկա համայնքի մի բնակիչ ոստիկանություն է դիմել՝ հաղորդելով, որ նույն օրը հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով վնասվել են իր առանձնատան երկրորդ հարկի խոհանոցի պատուհանը և մուտքի դուռը։

Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրության համաձայն՝ Վ. Շահնազարյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հայտնել է, որ կրակոցներն արձակվել են ժամը 11:45-ի սահմաններում: Շահնազարյանի տան բակում հայտնաբերվել է նաև 7.62 մմ տրամաչափի կրակված 8 գնդակ: Վնասի չափը պարզվում է:

Նախօրեին Արցախի ՆԳՆ-ը հաղորդեց, որ ադրբեջանական կողմից մոտ 20 րոպե տևողությամբ հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ: Հայկական կողմը հայտնեց նաև հայ - ադրբեջանական սահմանին կրակոցների մասին:

Բաքվում այդ հաղորդումները հերքում է: