Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող շինհրապարակում 2 աշխատակից ընկել են 6 մետր բարձրությունից և ստացել վնասվածքներ

«Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող շինհրապարակում 2 աշխատակից ընկել են 6 մետր բարձրությունից և ստացել վնասվածքներ
Հասարակություն
17:55, 01 ноябрь 2022
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը, ժամը 14։50-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկանները պարզել են,որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Մանվել Մ․-ն և Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Արսեն Խ․-ն։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Կոտայքի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափովել Աբովյան քաղաքի լողավազի մոտ գտնվող շինհրապարակից։

Պարզվել է նաև, որ այդ օրը, ժամը 14։20-ի սահմաններում վիրավորները Աբովյան քաղաքում, Երիտասարդական թաղամասում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող շինհրապարակի թիվ 4-րդ կիսակառույցի 2-րդ հարկից, շինարարական աշխատանքներ կատարելիս, անզուշությամբ՝ մոտ 6 մետր բարձրությունից վայր են ընկել։

Դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։