Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում տղամարդը շինաշխատանքներ կատարելու ժամանակ ընկել է 6 մետր բարձրությունից

Երևանում տղամարդը շինաշխատանքներ կատարելու ժամանակ ընկել է 6 մետր բարձրությունից
Հասարակություն
13:16, 09 сентябрь 2022
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտա 75 հասցեում գործող «Մաքուր երկաթ» գործարանի տարածքում աշխատակիցը բարձրությունից ընկել է։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ ժամանել են ոստիկանության ծառայողները, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ժամը 11։20-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության բժիշկների խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Երևանի բնակիչ 48-ամյա Կամո Մ․-ն է։

Մինչ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ Կամո Մ․-ն նույն օրը՝ ժամը 10։00 սահմաններում, գտնվել է «Մարքուր երկաթ» գործարանում, որտեղ բազմահատակային վառարանի վրա աշխատանքներ կատարելիս՝ մոտ 5-6 մետր բարձրության վրա, ըստ նախնական տեղեկությունների, անզգույշ քայլ անելիս կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, ինչի հետևանքով էլ ստացել մարմնական վնասվածք։