Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակոցներ՝ Երևանում. «Տեցի կռուգից». հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ shamshyan.com

Կրակոցներ՝ Երևանում. «Տեցի կռուգից».  հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ shamshyan.com
Հասարակություն
12:21, 29 октябрь 2021
Երեկ` հոկտեմբերի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների հրազենային գնդակային միջանցիկ վիրավորումներ, աջից նրբոլուկի կոտրվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ժորա Հ-ն է։

Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Արցախի պողոտայի՝ ժողովրդին հայտնի «Տեցի կռուգում» վիճաբանություն  է տեղի ունեցել անհայտ անձի և Ժորա Հ-ի միջև, որի ժամանակ անհայտ անձը իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Ժորա Հ-ի ոտքերին։

Տեղում հետաքննական աշխատանքներ են իրականացվել։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։