Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Fly Arna-ի ինքնաթիռները հունվարի 21-ից շաբաթական 4 անգամ Երևանից կթռչեն դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան

Fly Arna-ի ինքնաթիռները հունվարի 21-ից շաբաթական 4 անգամ Երևանից կթռչեն դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան
Հասարակություն
13:56, 03 январь 2023
Հայկական Fly Arna բյուջետային ավիաընկերությունը հունվարի 21-ից իրականացնում է ուղիղ ավիաչվերթներ դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան։

Ինչպես հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, չվերթներն իրականացվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի «Շերեմետևո» շաբաթական 4 անգամ։ 

Fly Arna-ն Հայաստանի պետական շահերի հիմնադրամի (ANIF) և արաբական Air Arabis ավիաընկերության համատեղ ձեռնարկություն է։

Ընկերությունը ստեղծվել է 2021 թվականի հուլիսին։

Fly Arna-ն չվերթներ է իրականացնում նաև Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան, Շարմ էլ-Շեյխ, Հուրգադա, Սոչի և Թբիլիսի: