Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Cyprus Airways»-ը ծրագրում է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել

«Cyprus Airways»-ը ծրագրում է դեպի Հայաստան թռիչքներ իրականացնել
Հասարակություն
17:50, 01 август 2022
«Cyprus Airways»-ը հայտարարել է դեպի Երևան չվերթներ իրականացնելու իր ծրագրերի մասին:

Լառնակայից դեպի Երևանի Զվարթնոց օդանավակայան թռիչք կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Airbus A320 օդանավով։ Չնայած ավիաընկերությունը չի հաստատել մեկնարկի ամսաթիվը, սակայն հայտնել է, որ թռիչքները կլինեն սեզոնային:
 
Հունական «Aegean Airlines»-ն էլ առաջարկում է թռիչք Լառնակայի ու Երևանի միջև՝ Հունաստանում մեկ կանգառի հնարավորությամբ: