Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տարածվող առանձնատների լուսանկարները և պնդումները, թե դրանք պատկանում են պաշտպանության նախարարին, բացարձակ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ խոսնակ

Տարածվող առանձնատների լուսանկարները և պնդումները, թե դրանք պատկանում են պաշտպանության նախարարին, բացարձակ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ խոսնակ
Հասարակություն
12:17, 24 январь 2023
Այսօր առավոտից քոչարյանական մամուլը և նրա կողմնակիցները ակտիվ տիրաժավորում են Քոչարյանի աջակից Մանուել Մանուկյանի գրառումը, որն իբր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առանձնատան լուսանկար է հրապարակել՝ գրելով. «2 տարում, իր հալալ քրտինքով, իր աշխատավարձով, պարգևավճարներով մարդը գնել է։ Ո՞վ կարա բան ասի։ Լրիվ օրենքով է»։ 

Գրառումը տեղադրել է նաև «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանին պատկանող «7օր»-ը։ Ընդ որում, մեկ այլ տան լուսանկար էլ Մանուկյանը մեկնաբանության մեջ է դրել և դա ևս վերագրել Սուրեն Պապիկյանին։ 

Պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը Civic.am-ի հարցին ի պատասխան ասաց. «Համացանցում տարածվող առանձնատների լուսանկարները և պնդումները, թե դրանք պատկանում են պաշտպանության նախարարին, բացարձակ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը։ Այդ առանձնատները պաշտպանության նախարարի հետ որևէ կապ չունեն»։ 

Ստացվում է՝ Քոչարյանի աջակիցը բոլորովին այլ անձանց տների լուսանկարներ է տեղադրել։ Մնում է պարզել՝ ո՞ւմ տան լուսանկարներն են դրանք։