Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավետ Բարսեղյանն արդեն անեծքների պատվերներ է ընդունում Միշիկից

Ավետ Բարսեղյանն արդեն անեծքների պատվերներ է ընդունում Միշիկից
Հասարակություն
17:11, 01 июнь 2021
Նախկին իշխանության պալատական գուսան Ավետ Բարսեղյանը, որը նախկինում իշխանության արտոնյալ բարիքներից շռայլորեն օգտվելուց բացի, պարում էր Սերժ Սարգսյանի կնոջ հետ ու նրան երգեր ձոնում, այժմ թերևս զրկվել է երգերի պատվերներից։ Դա է երևի պատճառը, որ անցել է միլիարդավոր դրամի թալանի պատճառով Հայաստանից փախած Միքայել Մինասյանի պատվերով անեծքներ գրելուն։ 

Սերժ Սարգսյանի օլիգարխ փեսան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում Ավետը հոգեխանգարվածի տնքոցով բառակույտ է կարդում՝ կազմված բացառապես վիրավորական բառերից, անեծքներից ու հայհոյանքներից՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին՝ միևնույն ժամանակ օգտագործում պատերազմի ու զոհերի թեման։ 

Հայաստանի բանակի «Բայրաքթարների» գումարը գողացած Միքայել Մինասյանի պատվերները գրող Ավետ Բարսեղյանը չի նկատել, որ հենց իր տերերն են Հայաստանը թալանելով ու իրեն կերակրելով՝ զրկել զինվորին ժամանակակից զենքից, իսկ հային՝ նորմալ ապրելու ու պաշտպանվելու հնարավորությունից։