Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ իմ վճռականության վրա. Ֆրանսիան առաջին անգամ իր ռազմական կցորդին ուղարկեց Հայաստանում իր դեսպանատուն, և դա ինչ-որ բան է նշանակում. Մակրոնը՝ Մարսելի հայ համայնքին

Հասարակություն
10:55, 29 июнь 2023
Հունիսի 28-ին Մարսել կատարած այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է ունեցել Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։

Պատասխանելով արցախյան հակամարտությունում մեծ նախաձեռնողականություն դրսևորելու՝ արցախցիներին գործնական և ոչ միայն բարոյական աջակցություն ցուցաբերելու հայկական սփյուռքի հարցերին և կոչին՝ Մակրոնն ասել է. «Մի կասկածեք Արցախի և ընդհանրապես Հայաստանի նկատմամբ իմ վճռականության վրա։ Ես կշարունակեմ ջանքեր գործադրել, նույնիսկ եթե այս օրակարգով ես գրեթե միակն եմ միջազգային ընտանիքում։ Դուք նաև գիտեք, որ Ֆրանսիան առաջին անգամ իր ռազմական կցորդին ուղարկեց Հայաստանում իր դեսպանատուն, և դա ինչ-որ բան է նշանակում, դա հենց այնպես չէ: Մենք պետք է անենք առավելագույնը, ինչ կարող ենք»: