Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
Հասարակություն
20:35, 22 август 2023
Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբն այցելել է  «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, որտեղ ապաքինվում են ծանր վիրավորում ստացած զինծառայողները։

Բելգիայի ԱԳ նախարարը ծանոթացել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի պայմաններին և շփվել կենտրոնում բուժում ստացող զինծառայողների հետ:

Բելգիայի արտաքին գործերի նախարարը Հայաստան է ժամանել օգոստոսի 22-ին։ Այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել  Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո հանդես են եկել մամուլի ասուլիսով։ 

Բելգիայի կառավարության կողմից 2021 թվականին կենտրոնին տրամադրված աջակցությունը մեծապես նպաստել էր կենտրոնում միկրովիրաբուժական բաժանմունքի ստեղծմանը: