Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելգիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Բելգիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Քաղաքականություն
15:27, 21 август 2023
Օգոստոսի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Բելգիայի արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբը, հայտնում է Արտգործնախարարությունը։

ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս:

Այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ վարչապետի և ԱԺ նախագահի հետ: