Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվեց

Կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվեց
Հասարակություն / Իրավունք
22:37, 25 август 2023
Օգոստոսի 24-ին, ժամը 17-ին, Արագածոտնի պարեկները, հոծ գիծը հատելու և հանդիպակաց գոտի դուրս գալու համար կանգնեցրել են «Լեքսուս» մեքենայի վարորդին, որը, խախտումը չարձանագրելու համար, ոստիկաններին առաջարկել է 10 հազար դրամ կաշառք:

63-ամյա վարորդը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Ապարանի բաժին: Հետո վարորդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նույն օրը, ժամը 19-ին, քննիչի որոշմամբ՝ վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր: