Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մրցանակի է արժանացել Հնդկաստանում

Արցախի մասին պատմող «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մրցանակի է արժանացել Հնդկաստանում
Մշակույթ
20:20, 04 январь 2022
Ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) արժանացել է Մահարաշտրայի կառավարության «Պրաբհատ» մրցանակի։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ Մրցանակը շնորհվել է լավագույն միջազգային ֆիլմի համար:

Հիշեցնենք, որ ֆիլմը Ֆրանսիայի (SISTER Productions), Հայաստանի (anEva Production) և Բելգիայի (Kwassa Films) համատեղ արտադրություն է: