Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովը մեկնել է Նյու Յորք

Բայրամովը մեկնել է Նյու Յորք
Աշխարհ
12:46, 18 сентябрь 2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Այցի ընթացքում նախատեսվում են Ջեյհուն Բայրամովի ելույթը Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում, մասնակցություն միջոցառումներին, որոնք անցկացվելու են նստաշրջանի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ հանդիպումների անցկացում օտարերկրյա պաշտոնատար անձանց հետ։