Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովն այսօր մեկնել է Թուրքիա. նա կհանդիպի նաև Էրդողանի հետ

Բայրամովն այսօր մեկնել է Թուրքիա. նա կհանդիպի նաև Էրդողանի հետ
Միջազգային
11:10, 31 июль 2023
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր՝ հուլիսի 31-ին, պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են Բայրամովի հանդիպումները Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և այլ պաշտոնատար անձանց հետ։

Թուրքիայի նախագահի վարչակազմն էլ հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումը, ինչպես ընդգծվել է, տեղի կունենա Էրդողանի նստավայրում։