Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը
Միջազգային
19:42, 23 август 2022
Այսօր՝ օգոստոսի 23-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի միջև կայացել է հեռախոսազրույց, հայտնում է ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

 Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանի ընթացիկ իրավիճակի և երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ։ Քննարկվել են նաև Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության ուղղությունները, ինչպես նաև միջազգային հարթակներում գործունեության հարցեր։