Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր
Աշխարհ
23:01, 14 декабрь 2023
Դեկտեմբերի 14-ին դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է Լեհաստանի Սեյմի փոխնախագահ Քշիշտոֆ Բոսակին։ Այս մասին տեղեկացնում են Լեհաստանում Հայաստանի դեսպանությունից:

Քննարկվել են հայ-լեհական խորհրդարանական համագործակցության օրակարգին և դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերներին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության հումանիտար իրավիճակի հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։