Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինան վերացնում է մաքսային բոլոր վճարումները, տուրքերը․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինան վերացնում է մաքսային բոլոր վճարումները, տուրքերը․ Վլադիմիր Զելենսկի
Աշխարհ
16:40, 19 март 2022
Ուկրաինան վերացնում է մաքսային բոլոր վճարումները, տուրքերը, բյուրոկրատիան։ Այս մասին մարտի 19-ի իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ պաշտոնյաները մեկ օրում լուծում են մշակել մաքսայինի ամբողջական զրոյացման համար։

«Մեր պաշտպանության, մեր ժողովրդի համար նախատեսված ապրանքները Ուկրաինա կհասցվեն այնքան հեշտությամբ, որքան թույլ են տալիս ֆիզիկայի օրենքները։

Մենք բացարձակապես վերացնում ենք ամբողջ բյուրոկրատիան, բոլոր թղթաբանությունները, ինչպես նաև ԱԱՀ-ն, տուրքերը, բոլոր մաքսային վճարումները։ Նպատակը բացարձակապես պարզ է՝ որպեսզի մարդկային գործոնը չխանգարի ապրանքների առաքման արագությանը։ Դրանք հիմա շատ են անհրաժեշտ»,-նշել է նա։

Երկրի նախագահը նաև հայտնել է, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը և համապատասխան հանձնաժողովներն աշխատում են, որպեսզի նորամուծությունները ստանան նաև պատգամավորների հավանությունը։

«Ընդգծում եմ՝ սա անհրաժեշտ որոշում է պաշտպանության համար, ռազմական դրության ժամանակ նորմալ կյանք պահպանելու համար։

Եվ ես ուզում եմ առանձին պատգամավորներին խորհուրդ տալ՝ չշահարկել այս հարցը։ Սա մեր պետության համար է և ոչ իշխանության կամ ընդդիմության համար։ Մենք բոլորս պետք է միասնաբար աշխատենք մեր Ուկրաինայի, մեր ժողովրդի համար։ PR կլինի հաղթանակից հետո»,-ասել է Վլադիմիր Զելենսկին։