Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությունը պետք է Ռուսաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունների նոր ռազմավարություն ունենա. Օրբան

Եվրամիությունը պետք է Ռուսաստանի հետ խաղաղության շուրջ բանակցությունների նոր ռազմավարություն ունենա. Օրբան
Աշխարհ
16:27, 23 июль 2022
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պետք է նոր ռազմավարություն մշակի Ուկրաինայում հակամարտության շուրջ խաղաղ բանակցությունների ուղղությամբ: Նրա խոսքով՝ ԵՄ նոր ռազմավարության նպատակը պետք է լինի խաղաղության շուրջ գործնական առաջարկի մշակումը:

Հունգարիայի կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները չեն օգնում Ուկրաինային և չեն նպաստում այդ երկրում իրավիճակի կարգավորմանը, փոխարենը վնասում են հենց Եվրոպայի պետություններին։

Օրբանի պնդմամբ՝ պատժամիջոցները չեն օգնում պատերազմը դադարեցնելու հարցում, և Եվրոպան պետք է խոստովանի, որ «սխալ մարտավարություն» է որդեգրել: