Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում զոհվել է 29 հազարից ավելի ռուս զինվոր. BBC և Mediazona

Ուկրաինայում զոհվել է 29 հազարից ավելի ռուս զինվոր. BBC և Mediazona
Աշխարհ
13:17, 04 август 2023
BBC-ի ռուսական ծառայության և Mediazona-ի լրագրողները, մի խումբ կամավորների հետ միասին, բաց տվյալների միջոցով հաստատել են 29.217 ռուս զինվորների ինքնությունը, ովքեր զոհվել են Ուկրաինայի պատերազմում։

Վերջին մեկ ամսվա ընթացքում հաստատվել է ևս 1800 զոհված ռուս կամավորականների, մոբիլիզացվածների և զինծառայողների ինքնությունը:

Ինչպես գրում են հետազոտողները, վերջին մեկ ամսվա կորուստները հիմնականում կապված են Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը հետ մղելու հետ։ Միևնույն ժամանակ, նշում են լրագրողները, սա ռուսական կորուստների նվազագույն գնահատականն է. այս թիվը ներառում է միայն այն զինվորներին, որոնց մահախոսականներում նշվում են մահվան համապատասխան հանգամանքները, կամ նրանց, ում մահվան ամսաթիվը համընկնում է հակահարձակման ամսաթվերի հետ։

«Զոհերի իրական թիվը միանշանակ ավելին է, քան մեր հաստատած թվերը»,- նշում է BBC-ն: