Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Ֆիդանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
Տարածաշրջան
12:03, 08 июнь 2023
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել են Թուրքիայի ԱԳՆ-ում։

Հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հաքան Ֆիդանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության, Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, F-16-ի գնումն ու արդիականացումը, ինչպես նաև ուկրաինական հացահատիկի համաձայնագիրը։ Ֆիդանն ու Բլինքենն ընդգծել են, որ պատրաստ են հանդիպել ինչքան հնարավոր է շուտ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը