Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս զբոսաշրջիկներով Բաթումի նավահանգիստ ժամանած զբոսանավը ուղեկցել են բողոքի ակցիաներով

Ռուս զբոսաշրջիկներով Բաթումի նավահանգիստ ժամանած զբոսանավը ուղեկցել են բողոքի ակցիաներով
Տարածաշրջան
12:59, 28 июль 2023
Astoria Grande զբոսանավը, որում եղել են ռուս զբոսաշրջիկներ, լքել է վրացական Բաթումի նավահանգիստը Ուկրաինայի ու Վրաստանի օրհներգերի և ցուցարարների աղաղակների ներքո։ Այս մասին գրում է BBC-ն:

Նավը, որն ուղևորվել էր Սոչիից հինգ օր առաջ, Բաթումի նավահանգիստ է հասել Թուրքիայի տարածքով հուլիսի 27-ի վաղ առավոտյան։ Բաթումը զննելու համար ուղևորներն ունեցել են մեկ օր։

Բողոքի ակցիան սկսվել է Բաթումի նավահանգստում երեկոյան մոտ, երբ ուղևորները վերադառնում էին նավ։

Ցուցարարները բողոքել են Ուկրաինա ռուսական ներխուժման դեմ և վրդովվել վրացի լրագրողների հարցերին որոշ ռուս ուղևորների պատասխաններից։