Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ մեղադրում է դավաճանության մեջ․ Փաշինյանը՝ ՀՅԴ-ին

Քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ մեղադրում է դավաճանության մեջ․ Փաշինյանը՝ ՀՅԴ-ին
Քաղաքականություն
13:11, 28 май 2021
«Այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, մեզ այսօր մեղադրում է դավաճանության մեջ։ Ես ուրիշ բան եմ ասում, ասում եմ՝ ինչի՞ իրենց դավաճան չեք հանում, որովհետև ձեր կուսակցությունից են, դրա համա՞ր։ Երբ Ալեքսանդրապոլի ու Բաթումի պայմանագիր ստորագրողներին կհամարեք դավաճան, այն ժամանակ իրավունք կունենաք այդ բանի մասին խոսելու»,- այսօր անդրադառնալով ՀՅԴ-ականների հայտարարություններին՝ Աջափնյակ վարչական շրջանի համակիների հետ հանդիպմանը ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս հավելեց, որ 30 տարվա ընթացքում կառուցված մեր պետականության շենքի «ցեմենտը տարել են,արմատուրան տարել են,շինարարության մեջ գողացել են, բաշխման մեջ գողացել են», և այդ երկրաշարժի արդյունքում շենքը չի դիմացել այդ ցնցմանը։

«Երբ մենք 2018-ին եկել ենք իշխանության, այդ շենքը ամրացնելուն ուղղված հուսահատ գործողություններ ենք իրականացրել։ Եվ այսօր նախկին իշխանություններից որևէ մեկը մեզ որևէ բանում մեղադրելու ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունքը չունի»,- նշեց նա։