Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 114 759 ընտրող կամ ընտրողների 13,92 տոկոսը

Ժամը 14-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 114 759 ընտրող կամ ընտրողների 13,92 տոկոսը
---
15:30, 17 сентябрь 2023
Երևանում ժամը 14։00-ի դրությամբ ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 824250 անձանցից քվեարկությանը մասնակցել է 114 759 ընտրող կամ 13․92 տոկոսը։  Այս մասին՝ այսօր սեպտեմբերի 17-ին ԿԸՀ –ի կազմակերպած ասուլիսի ժամանակ ասաց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։
 
«Աջափնյակ վարչական շրջանում քվեարկելու իրավունք ունեցող անձանց թիվը 83014 է, որից քվեարկությանը մասնակցել է 11477-ը,

Ավան վարչական շրջանում՝ 39030-ից  6114-ը,

 Արաբկիր վարչական շրջանում 94537-ից 14192-ը, 5228-ը կամ 15,61 տոկոսը,
Էրեբունի վարչական շրջանի 89206-ից քվեարկել է 10552-ը, 
Կենտրոն վարչական շրջանում՝ 94922-ից  13638-ը,

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 106317- 13587-ը,

 Նոր Նորք վարչական շրջանի 97497 –ից 14181-ը,
Նորք Մարաշ վարչական շրջանի 10667-ից 1694-ը ,

Նուբարաշեն վարչական շրջանի 8065-ից 1014-ը,

 Շենգավիթ վարչական շրջանի 110780-ից 14622-ը,
 
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 56730-ից 8460-ը»,-ներկայացրեց ԿԸՀ անդամը։