Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Հասարակություն
11:56, 09 май 2024
Տիգրան Ավինյանը ուղերձ է հղել.
Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր ոգեկոչման ու մեծարումի օր է։
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը նաև մեր հազարավոր հայրենակիցների անմնացորդ նվիրումի շնորհիվ էր: Նրանց հերոսական պայքարն արդեն անկախ Հայաստանի ինքնիշխանության ու պայծառ ապագայի համար շարունակեցին մեր եղբայրները, հայրերն ու որդիները, ցավոք՝ նաև կյանքի գնով:

Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին։ Թող նրանց սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը։