Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենսաթոշակային ֆոնդերի բացասական արդյունքը վերաբերում է 6 ամիսներին միայն, իսկ ընդհանուր եկամտաբերությունը՝ թե կուտակային, թե միջին, շարունակում են մնալ դրական․ ֆոնդերի կառավարիչ․ տեսանյութ

«Ամունդի-Ակբա Ասեթ մենեջմենթ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը «Արմենպրես» լրատվականի հրավիրած ասուլիսում տարվա առաջին կիսամյակի կատարողականի հաշվետվությունը ներկայացնելիս անդրադառնալով կենսաթոշակային եկամուտների բացասական արդյունքի մասին մտահոգություններին՝ նշեց․ «Ճիշտ եք նկատել՝ իսկապես այս տարվա առաջին կիսամյակում կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են եկամուտների որոշակի բացասական արդյունք, որը կոնկրետ մեր ֆոնդերի դեպքում տատանվել է -5-ից -10-ի շրջանակներում»։ 

Եկամուտների բացասական արդյունքի հիմնական գործոնները, ըստ Ասլանյանի, ազգային արժույթի՝դրամի տատանումն է, դոլարի և Եվրոյի նկատմամբ արժևորումը, ինչպես նաև Հայաստանի և համաշխարհային մակարդակով գնաճային ճնշումները, որն ավելի է սրվել ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով։ 

Նա նկատեց, որ մտահոգությունները պահպանվում են, բայց հասարակական շրջանակները պետք է գիտակցեն, որ այս բացասական արդյունքը վերաբերում է տարվա վեց ամիսներին միայն, իսկ ընդհանուր եկամտաբերությունը՝ թե կուտակային, թե միջին, շարունակում են մնալ դրական, բարձր մակարդակում, մասնավորապես միջին մեծության մակարդակը կազմել է մոտ 6,8-7տոկոս։

Մանրամասները՝ տեսանյութում։