Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նուշիկյան ասոցիացիայի» աշխատակիցներին ևս հրահանգել են մասնակցել Քոչարյանի հանրահավաքին

«Նուշիկյան ասոցիացիայի» աշխատակիցներին ևս հրահանգել են մասնակցել Քոչարյանի հանրահավաքին
---
19:40, 18 июнь 2021
Այսօր «Հայաստան» դաշինքի հանրահավաքից  առաջ «Նուշիկյան ասոցիացիայի» աշխատակիցներին տնօրինությունը հրահանգել է հավաքվել Կոնսերվատորիայի այգում և այնտեղից շարժվել դեպի Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Քոչարյանի հանրահավաքին։

Այս տեղեկությունը Civic.am-ին հայտնեցին հենց «Նուշիկյան ասոցիացիայի» աշխատակիցները, որոնք շատ վրդովված են, որ իրենց ստիպում են մասնակցել Քոչարյանի հանրահավաքին։ Մեզ դիմած աշխատակցի անունը հասկանալի պատճառներով չենք նշում։