Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բարդ փուլն արդեն հետևում է, առջևում ակտիվ շինաշխատանքների ժամանակահատվածն է․ 18 ամսից ավարտին կհասնի Հյուսիս-հարավ մայրուղու Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի կառուցումը

Այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և իսպանական «Լևանտինա Ինժեներիա ի Կոնստրուկսիոն» ՍՊԸ-ի և «Օբրաս Պուբլիկիաս ի Ռեգադիոս» համատեղ ձեռնարկության միջև ստորագրվեց Հյուս-հարավ ճանապարհի Տրանշ 5՝ Աշտարակ-Թալին 34 կմ-անոց հատվածի շինաշխատանքները սկսելու մասին պայմանագիրը։

Շինարարաը պարտավորվում է 18 ամսում ամբողջությամբ ավարտել շինաշխատանքները։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանն ասաց, որ աշխատանքներ են իրականացվում նաև Գյումրիից դեպի Վրաստանի սահման ճանապարհահատվածի շինաշխատանքները մեկնարկելու համար։

Այս պահին ակտիվ աշխատանքներ են ընթանում Լանջիկ-Գյումրի հատվածում, որը նախատեսվում է ավարտել մինչև այս տարվա վերջը։

Շուրջ 76 մլն դոլար կծախսվի այս հատվածի աշխատանքներն ավարտելու համար։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջոցներով։

Ճանապարհի այս հատվածի շինաշխատանքները պետք է ավելի շուտ իրականացվեին, սակայն նախկինում թույլ տրված չարաշահումների պատճառով հարուցված քրեական գործը գործընթացը հետ գցեց:

 Նախարարի խոսքով՝ բարդ փուլն արդեն հետևում է։ Առջևում ակտիվ աշխատանքների փուլն է։
Ճանապարհն ունի նաև տնտեսական նշանակություն։ Նախարարությունում համոզված են, որ այս հատվածը կառուցելուց հետո էապես կփոխվի դեպի Գյումրի և դեպի Բավրա տրանսպորտային հոսքը, ինչը տնտեսական մեծ էֆեկտներ կթողնի՝ ինչպես նաև Գյումրիի օդանավակայանի գործունեությունն ավելի կակտիվանա։ Կառավարությունը նախատեսում է օդանավակայանին՝ ունեցած արտոնություններից բացի նաև նորերը տրամադրել։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան