Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թոշակները կբարձրանան 2025թ-ին և 2026թ-ին, 2024թ-ին չեն բարձրանա․ ֆինանսների նախարար

Թոշակները կբարձրանան 2025թ.-ին և 2026թ.-ին, 2024թ.-ին չեն բարձրանա. այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ այն, որ թոշակները չեն ավելանալու 2024թ.-ին, որոշվել է 2022թ.-ին. «Պատճառը, որ 2024-ին թոշակները չեն բարձրանալու, պայմանավորված է մեր ծախսային առաջնահերթություններով։ Կարծում ենք՝ կառավարությունը պետք է պատասխանատու քաղաքականություն վարի և չստանձնի պարտավորություններ, որոնք ռիսկեր են ստեղծում դրանց չկատարման համար։ Այսինքն՝ եթե թոշակները բարձրացնենք այնքան, որքան երազում ենք, և չկարողանանք վճարել՝ մեր երկրի համար կլինի շատ մեծ աղետ։ Դրա համար պետք է շատ զգույշ լինենք»: