Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Fly Arna-ն մրցակցությանը չի դիմացել. Հուսով ենք` որոշ գործողություններից հետո Հայաստանը դուրս կգա ԵՄ սև ցուցակից. Փաշինյան

«Շուկայում նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում հայաստանյան շուկայում և «Ֆլայ Առնան» մրցակցությանը չի դիմացել։ Բայց նաև տեղյակ եք, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղաքացական ավիացիայի հետ կապված, մասնավորապես ԵՄ սև ցուցակում հայտնվելը, և այո, դա վատ պատմություն է, և նաև որոշակի հետևություններ արվում են։ Եվ եթե չեմ սխալվում, երեկ նաև ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխությունէ  տեղի ունեցել, որ որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են ավիացիայի կոմիտեի կողմից պետտուրքեր են սահմանվել»,-այդ մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ դա արվում է նրա համար, որպեսզի ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որպեսզի ավիացիայի կոմիտեն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում հույս ունեն, որ շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ սև ցուցակից։

Մանրամասները՝ տեսանյութում