Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պապոյանը ԱԶԲ պատվիրակության հետ քննարկել է գյուղատնտեսական արժեշղթայի և մասնավոր հատվածի զարգացմանն առնչվող հարցեր

Պապոյանը ԱԶԲ պատվիրակության հետ քննարկել է գյուղատնտեսական արժեշղթայի և մասնավոր հատվածի զարգացմանն առնչվող հարցեր
Տնտեսություն
16:58, 05 апрель 2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 5-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
 
Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի ջանքերը՝ ուղղված Հայաստանի տնտեսության առանցքային ուղղությունների զարգացմանը։
 
Հանդիպմանը քննարկվել են ԱԶԲ-ի հետ ընթացիկ ծրագրերն ու համագործակցության զարգացման հեռանկարները։ Առանձին անդրադարձ է կատարվել կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացմանը, գյուղատնտեսական արժեշղթայի զարգացմանը և մասնավոր հատվածի զարգացմանը։
 
Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։