Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ նախարարը հանձնարարականներ է տվել` կապված Ազատի ջրամբարի ջրի արդյունավետ կառավարման հետ

ՏԿԵ նախարարը հանձնարարականներ է տվել` կապված Ազատի ջրամբարի ջրի արդյունավետ կառավարման հետ
Տնտեսություն
12:50, 25 июнь 2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի, «Ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար Արտաշես Աբգարյանի հետ այցելել է Ազատի ջրամբա․ տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից։ 

Տեղում նախարարին զեկուցվել է այս պահին ջրամբարի լցվածության մակարդակը։

Նախարարի կողմից հանձնարարականներ են տվել ջրի արդյունավետ կառավարման հետ կապված։ 

Ազատի ջրամբարն ունի 70 մլն մ3 ծավալ: 

Ջրամբարը սնում է Ազատի քառաստիճան պոմպակայանը և Դվինի ջրանցքը՝ ոռոգելով շուրջ 1470 հա հողատարածք: 

Միաժամանակ ջրամբարը Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգի մաս է՝ ջրալրում է Արտաշատի մայր ջրանցքը՝ նպաստելով Սևան-Հրազդան իռիգացիոն համակարգից ոռոգվող շուրջ 31184 հա հողատարածքներից 8100 հա-ի ջրապահովվածությանը՝ դրանով իսկ մասնակցելով Սևանա լճի բեռի թեթևացմանը: