Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ-ը 3 ամսում ապահովել է 461.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

ՊԵԿ-ը 3 ամսում ապահովել է 461.4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
Տնտեսություն
11:36, 04 апрель 2023
Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 461.4 մլրդ ՀՀ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 60.8 մլրդ ՀՀ դրամով կամ 15.2%-ով, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակի համար հարկային եկամուտների և պետական տուրքերի մասով հաստատված ծրագրային ցուցանիշից ավելի է 14.4 մլրդ ՀՀ դրամով կամ 3.2%-ով: 

2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 93.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 42.2 մլրդ ՀՀ դրամով կամ 82.2%-ով: