Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը

Անդրադարձ է կատարվել Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը
Տնտեսություն
20:25, 25 август 2023
Այսօր հյուրընկալել եմ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձել ենք Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետերի միջև ծագող խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը միտված մեխանիզմներին, բեռնատարների համար երկիր մուտք գործելու տուրքի զրոյացման հնարավորությանը, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործընթացն առավել իրատեսական դարձնելու հարցերին։

Պայմանավորվածություն ենք ձեռք բերել հետևողականորեն շարունակել աշխատանքային հանդիպումները՝ առարկայական արդյունքներ արձանագրելու նպատակով։

Հանդիպման ավարտին երկկողմ վերահաստատել ենք փոխադարձ պատրաստակամությունը՝ մաքսային ոլորտում հայ-իրանական համագործակցությունն ընդլայնելու հարցում։