Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ Երևանի հրեական սինագոգի մուտքի դռները հրկիզելու փորձ կատարած անձը Ռուսաստանի քաղաքացի է

Երեկ Երևանի հրեական սինագոգի մուտքի դռները հրկիզելու փորձ կատարած անձը Ռուսաստանի քաղաքացի է
Իրավունք
22:06, 16 ноябрь 2023
Bagramyan 26 տելեգրամյան ալիքի հավաստի տեղեկություններով՝ երեկ Երևանի հրեական սինագոգի մուտքի դռները հրկիզելու փորձ կատարած անձը Ռուսաստանի քաղաքացի է։

Նոյեմբերի 15-ին նա Մոսկվայից Երևան է ժամանել ընդամենը 8 ժամով, ժամանելուց անմիջապես հետո Զվարթնոց օդանավակայանից ուղղվել է Երևանի սինագոգ, որտեղ դյուրավառ նյութերով փորձել է այրել սինագոգի մուտքի դռները։

Հանցագործությունը կատարելուց հետո նույն օրը կեսօրին Զվարթնոցից թռել է Ռուսաստանի մայրաքաղաք։

Հիշեցնենք, որ երեկ, ըստ շրջանառվող լուրերի, ՀՀ Ոստիականությունը Երևանում հրեական սինագոգը հրդեհելու մասին ահազանգ էր ստացել։ Պարզվել է, որ ժամը 18։00-ին անհայտ անձը  Նար-Դոս  փողոցի 23  հասցեի շինության առաջին և երկրորդ  հարկի դռները փորձել է հրկիզել, որի հետևանքով դրանք վնասվել են։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։