Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վագիֆ Խաչատրյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել

Վագիֆ Խաչատրյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել
Իրավունք
15:49, 27 ноябрь 2023
Խոջալուի «ցեղասպանությանը» մասնակցելու համար մեղադրվող Վագիֆ Խաչատրյանի շինծու քրեական գործով դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան։

Հիշեցնենք, որ  Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Առաջին 5 տարիները նա պետք է կրի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։