Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Բաքվում Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Բաքվում Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը
Իրավունք
11:50, 14 ноябрь 2023
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը վճռականորեն դատապարտել է Բաքվի դատարանի կողմից Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված դատավճիռը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է անում համոզել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել իր իրավասության տակ գտնվող բոլոր հայերին և զերծ մնալ ցանկացած օգնությունից, որը կարող է խորացնել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության զոհերի տառապանքը կամ դրդել Ադրբեջանին կատարելու ագրեսիայի ինչ-որ անօրինական գործողություններ»,- ասվում է հայտարարության մեջ: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Ադրբեջանի դատարանը Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։ Պատժի առաջին 5 տարիները Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։