Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վագիֆ Խաչատրյանին Բաքվում հարցաքննել են և մեղադրանք են առաջադրել հարուցված շինծու քրեական գործի շրջանակում

Վագիֆ Խաչատրյանին Բաքվում հարցաքննել են և մեղադրանք են առաջադրել հարուցված շինծու քրեական գործի շրջանակում
Հասարակություն
17:16, 03 август 2023
Ադրբեջանի կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են հարուցված շինծու քրեական գործի շրջանակում։

Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով օգնական Իլգար Սաֆարովի պնդմամբ՝ ձերբակալելուց հետո Վագիֆ Խաչատրյանին հետազոտել և տեղափոխել են բուժհաստատություն, նրան տրամադրել են փաստաբան և թարգմանիչ։

Ադրբեջանը հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։