Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ւմ համար է ձեր մանդատը, Կարմիր խաչի աշխատակիցներ, մի՛ լռեք․ ուսանողները փակել են ԿԽՄԿ ՀՀ գրասենյակի մուտքը

Ո՞ւմ համար է ձեր մանդատը, Կարմիր խաչի աշխատակիցներ, մի՛ լռեք․ ուսանողները փակել են ԿԽՄԿ ՀՀ գրասենյակի մուտքը
Հասարակություն
11:32, 31 июль 2023
Ադրբեջանի կողմից առևանգված ԼՂ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին ազատ արձակելու պահանջով այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքը:

«Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի, սոված և առանց մանկության փոքրիկի, իր տարրական իրավունքներից զրկված և ընտանիքից հեռու երիտասարդների։ ԿԽՄԿ աշխատակիցներ մի՛ լռեք, ահազանգեք այս ամենի մասին, մի եղեք այն անտարբեր միջազգային հանրությունը, որը լոկ կոչերով է հանդես գալիս»,- իր խոսքում կոչ արեց ակցիայի մասնակիցներից մեկը։