Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքվի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին Կարմիր խաչը հնարավորություն է տվել նամակագրությամբ կապվել հարազատների հետ, սակայն Խաչատրյանի կողմից նամակ չի փոխանցվել

Բաքվի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին Կարմիր խաչը հնարավորություն է տվել նամակագրությամբ կապվել հարազատների հետ, սակայն Խաչատրյանի կողմից նամակ չի փոխանցվել
Հասարակություն
17:31, 31 июль 2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին Civic.am-ին հայտնեց, որ Վագիֆ Խաչատրյանին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են առևանգման նույն օրը՝ հուլիսի 29-ին։ Խաչատրյանին հնարավորություն է ընձեռվել նամակագրության տեսքով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Ընտանիքի անդամները դրանից առաջ հայտնել էին, որ իրենց հարազատի հետ իրենք որևէ կերպ  կապ չեն հաստատել։ 

Զառա Ամատունին վստահեցրեց, որ նման հնարավորություն առևանգված քաղաքացուն տրամադրվել է։ Հստակեցնող հարցին, թե հնարավո՞ր է, որ նամակն ավելի ուշ հասնի, Ամատունին ասաց, որ դա, այո՛, կարող է որոշ ժամանակ տևել, սակայն այս դեպքում որևէ նամակ Վագիֆ Խաչատրյանը չի փոխանցել։ 

Հրաժարվե՞լ է արդյոք Խաչատրյանն այդ հնարավորությունից. Զառա Ամատունին ասաց, որ ամեն դեպքում իրենք նման հնարավորություն քաղաքացուն տրամադրել են։

Վովա Հակոբյան