Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանում պահվող գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի

Ադրբեջանում պահվող գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին. Զառա Ամատունի
Հասարակություն / Տարածաշրջան
18:00, 27 апрель 2021
«Արցախա-ադրբեջանական պատերազմի  հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին»:
ՀԺ-ին փոխանցեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Հարցին՝ առաջի՞ն անգամ է տեսահաղորդագրությունների այս մեթոդն օգտագործվում, Ամատունին  դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ Ադրբեջանում պահվող հայերին հնարավորություն է ընձեռվել նաև հեռախոսով կապ հաստատել հարազատների հետ: 
Հարցին՝ աշխատո՞ւմ են այն ուղղությամբ, որպեսզի հնարավորություն տրվի գերիներին նաև տեսակապի միջոցով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, Զառա Ամատունին նշեց.
«Ինչ վերաբերում է այլ հնարավորություններին, մենք աշխատում ենք կապի որակի հնարավորությունները բարելավելու ուղղությամբ: Ամեն բան կախված է նաև գործընթացում ընդգրկված իշխանությունների համաձայնությունից»:
Թե քանի գերիի է հնարավորություն տրվել տեսահաղորդագրություններ ուղարկել հարազատներին, Զառա Ամատունին չնշեց: