Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է Վագիֆ Խաչատրյանին

Ադրբեջանի օմբուդսմենը այցելել է Վագիֆ Խաչատրյանին
Հասարակություն
13:17, 03 август 2023
Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է օրերս Լաչինի միջանցքից, Կարմիր խաչի միջազգյային կոմիտեի մեքենայից առևանգված ԼՂ բնակիչ Վագիֆ Խաչատրյանին:

Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան և մարդու իրավունքների պաշտպանի խոշտանգումների կանխարգելման ազգային կանխարգելիչ խմբի անդամներն առանց նախազգուշացման այցելել են ազատությունից զրկման վայրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։