Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ

Լեմկինի ինստիտուտը աշխարհի առաջնորդներին մեղադրել է ԼՂ-ում ցեղասպանությանը մեղսակցության մեջ
Միջազգային
18:23, 29 сентябрь 2023
Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտը մեղադրել է աշխարհի առաջնորդներին Արցախում ցեղասպանության մեղսակցության մեջ։ Այս մասին Լեմկինի ինստիտուտը գրել է X միկրոբլոգի իր էջում։

«Ցույց տալով, որ ոչինչ չի սովորել Արցախի հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից ներկայում իրականացվող ցեղասպանությունից՝ Միացյալ Նահանգները շարունակում է օժանդակել հանցագործին իր անխոհեմ, կեղծ հավասարակշռությամբ և մոլորություն հանդիսացող իր համոզմունքով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմը կարող է մասնակցել բարեխիղճ քննարկումների կամ բանակցությունների», – գրում է ինստիտուտը:

Ինստիտուտը նաև նշել է, որ Ցեղասպանությունը «պարզապես տարաձայնություններ ունենալու» խնդիր չէ։ «Ավելին, ենթադրել, որ ԱՄՆ-ը որևէ դեր չի խաղացել Ալիևի անպատժելիությանը ցեղասպանություն իրականացնելու գործում, լավագույն դեպքում՝  սուտ է»,- ասվում է գրառման մեջ: