Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է վերահաստատել Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի հետ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է վերահաստատել Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի հետ
Քաղաքականություն
22:00, 06 январь 2023
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն իր համերաշխությունն է վերահաստատել Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի հետ։
 
«Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ցանկանում է մի պահ հատկացնել այսօր՝ հայկական տոմարով Սուրբ Ծնունդին՝ վերահաստատելու իր համերաշխությունը Հայաստանի, Արցախի և աշխարհասփյուռ հայերի հետ։ Թող Սուրբ Ծնունդը բոլորին բերի հույս, խաղաղություն և անվտանգություն»,- ասված է կազմակերպության թվիթերյան էջում։
 
 
Հիշեցնենք, որ արդեն 26-րդ օրն է՝ Լաչինի միջանցքը փակ է, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է։


Անահիտ Խաչատրյան