Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Խանումյանը դատի է տվել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորին

Հայկ Խանումյանը դատի է տվել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավորին
Իրավունք
19:32, 29 ноябрь 2023
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը քաղհայց է ներկայացրել Արցախի խորհրդարանի ընդդիմադիր   «Արդարություն» խմբակցության անդամ Դավիթ Գալստյանի դեմ՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով։ 
 
Այս մասին  civic.am-ը տեղեկացավ datalex.am-ից։ Հայցը Երևանի քաղաքացիական   դատարան է ներկայացվել նոյեմբերի 17-ին, մակագրվել դատավոր Մարինա Տաշյանին։  
 
Հայկ Խանումյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասներ հայտնել իր կողմից ներկայացված հայցի մասին, միայն նշեց, որ Գալստյանը եթերում է իրեն զրպարտել։  

Նշենք, որ Դավիթ Գալստյանը ՀՀ վերադառնալուց հետո ակտիվ հարցազրույցներ է տալիս ընդդիմադիր ԶԼՄ-ներին, և որպես կանոն, զերծ չի մնում  Արցախի ԱԺ «Միասնական Հայրենիք» խմբակցության փաստացի ղեկավար Սամվել Բաբայանին քննադատելու գայթակղությունից։