Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել Նաիրի Հոխիկյանին և Էդգար Ղազարյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել Նաիրի Հոխիկյանին և Էդգար Ղազարյանին
Իրավունք
20:01, 05 октябрь 2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ «Հայաքվե» նախաձեռնության անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջով։  Civic.am-ը պարզեց, որ Հոխիկյանն իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ վիրավորել ևանպարկեշտ արտահայտություններ է թույլ տվել ԱԺ նախագահի  հասցեին ու այդ հիմքով էլ  Ս․ Սիմոնյանը դիմել է դատարան։  

Նշենք, որ հայցադիմումը   դատարան է մուտք եղել հոկտեմբերի 3-ին, գործը մակագրվել է Արմավիրի մարզի դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։   

ԱԺ նախագահը, նշենք, քաղհայց է ներկայացրել նաև մեկ այլ «Հայաքվե»-ականի՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Էդգար Ղազարյանի դեմ՝  զպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։  Հայցադիմումը դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 2-ին, մակագրվել  Արարատի և Վայոց ձորի մարզի դատարանի դատավոր Գևորգ  Բալյանին։