Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Խանումյանը պատրաստ է ընդունել ու խոսել նրանց հետ, ովքեր պատրաստ են տեղափոխվել Արցախ

Հայկ Խանումյանը պատրաստ է ընդունել ու խոսել նրանց հետ, ովքեր պատրաստ են տեղափոխվել Արցախ
Հասարակություն
11:44, 21 февраль 2022
Արցախի Հանրապետույան տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարություն է տարածել, որ ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը պատրաստ է սիրով ընդունել ու խոսել նրանց հետ, ովքեր պատրաստ են տեղափոխվել Արցախ։

Հիշեցնենք, որ 44-օրյա արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիները շարունակաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ՀՀ կառավարության շենքի և այլ կառույցների դիմաց՝ պահանջելով իրենց փախստական ճանաչել, ինչպես նաև նախարար Հայկ Խանումյանի հրաժարականը։