Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստեփանակերտի օդանավակայանի տնօրենի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են

Ստեփանակերտի օդանավակայանի տնօրենի լիազորությունները վաղաժամ դադարեցվել են
Հասարակություն
10:33, 07 февраль 2022
Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հրամանով «Ստեփանակերտի օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Գրիգորիի Օհանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի հիմքով:

Ընկերության գործադիր տնօրենի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են գործադիր տնօրենի տեղակալ Մարատ Գենադիի Հակոբյանին: